11:56 , 26 հունիս, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում շտապ օգնության բրիգադն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնելով Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցե՝ հայտնաբերել է ավտոմեքենայի մեջ մահացած տղամարդու: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ