Վլադիմիր Գասպարյանը պահանջարկված է ու ոչ միայն ոստիկանության համար


12:04 , 26 հունիս, 2014

««Հժ»-ի իշխանական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Գասպարյանն անցած երկու ամիսների ընթացքում երկու անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Առաջին դիմումը ներկայացվել է ոստիկանության օրվա հաջորդ իսկ օրը, իսկ երկրորդ դիմումը այն օրերին, երբ խնդիրներ էին առաջացել Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի հետ»,-այսօր գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Չգիտեմ՝ ինչքանով է հավաստի թերթի այս տեղեկությունը, բայց չեմ էլ բացառում, որ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ձգտել են կամ կձգտեն ոստիկանապետի հրաժարականին:
Դա մարդկանց հայտնի շրջանակ է, որի ինքնադրսևորումը տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ համակարգի կայացման շրջանում:
Այս մարդկանց համար խորթ է ոստիականության հասարակական առաքելությունը. նրանք ոստիկանությունը համարում են մի պատժիչ մեքենա, որը սոսկ պետք է ծառայի իրենց մասնավոր շահերի սպասարկմանը:
Չեմ էլ բացառում, որ ընդդիմության որոշակի հատված, որը ձգտում է փոփոխության՝ հույսը դնելով ոչ թե հասարակության աջակցության, այլ՝ ներիշխանական դասավորության փոփոխության վրա, ներշնչված է իշխանության հայտնի շրջանակից եկած ազդակներով ու վերջին օրերին միտումնավոր է տիրաժավորում ոստկանության «բռնությունների» մասին ասեկոսեները:
2000-ականներին ես տեսել ու մաշկի վրա զգացել եմ ոստիկանական իրական բռնությունը ու մարդկանց խորհուրդ կտայի անաչառ համեմատություններ անցկացնել այսօրվա բարեփոխված ոստիկանության ու այն ոստիկանության միջև, որ կար 5-10 տարի առաջ:
Անձամբ ինձ համար Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետի պաշտոնում լինելը երաշխիք է, որ բարեփոխումներ կլինեն ոչ միայն այդ համակարգում, այլև ամբողջ իշխանության մեջ: