Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:58 , 26 հունիս, 2014

Հոգեորսները շատանում են:

Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ տարբեր կազմակերպություններից որոշ աղանդներ գումարներ են ստանում՝ այս կամ այն պետությունը թուլացնելու և պետական հիմքերը խալխլելու համար: Ահա այդպիսիններից են «Եհովայի վկաները», որոնք թքած ունեն օրենքների վրա ու փողոցում են արդեն իրենց գործունեությունը ծավալում, սա սովորական հոգեորսություն է, նրանցից պետք է զգուշանալ: Երեկ մի տեսանյութ էր տարածվել, որոտեղ նրանք ազատ կանգնած իրենց գործ էին անում. արգելեք ապօրինությունը:

Աֆրիկյանների շենքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով որոշ մարդիկ սկսել են ինքնահաստատվել: Աստված տա, շենքը պահպանվի. այս պահին դա է կարևոր, բայց շենքի պահպանումից հետո պետք է մտածել այն վերականգնելու մասին, ոչ թե թողենք, որ նորից այն վերածվի աղբանոցի:

Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում մենք հարց չտվեցին. ահա երեկվա թիրախային հարցերից մեկը: Տո լավ արեցինք, ամեն տեղ չի, որ պետք է հարց տանք, երբեմն լռության արդյունքում դիմացինը ավելի հիմար իրավիճակում է հայտնվում: Ահա ԵԽԽՎ-ի դեպքը այդպիսին է, Ալիևը կանգնեց, փաստերն ու պատմությունը խառնեց իրար ու նստեց, աշխարհն էլ հո հիմար չի՞, որ այդ ամենը չհասկանա: Մերոնք էլ շատ հանգիստ բարի ժպիտներով Ադրբեջանի դեմ բանաձև ներկայացրեցին, ընդունվեց ու պըրծ: Առանց կրակոցի հաղթանակ, ահա ամենագեղեցիկ հաղթանակը: