11:32 , 26 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը անընդունելի է համարում ծայրահեղ միջոցներով դժգոհության արտահայտումը: Այսօր կառավարության նիստին վերջինս նշեց. «Հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ միջոցներով, ես անընդունելի եմ համարում նման քայլերը, ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամ նետելը»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիաներ էին իրականացնում մի շարք քաղաքացիներ, երբ արտահերթ նիստում քվեարկության էր դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը: Նրանք մանրադրամներ էին նետել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ