Երբ անպիտան ձայնասկավառակները երկրորդ կյանք են ստանում. ֆոտոշարք


12:18 , 26 հունիս, 2014

Այս քանդակների հեղինակը Ջեյմսն է: Նա չի հրապարակում իր ազգանունը: Հավանաբար ցանկանում է լինել նույնքան խորհրդավոր, որքան իր ստեղծագործություններն են: Ջեյմսը մի առցանց խանութի սեփականատերն է: Այդ խանութում վաճառվում են նրա սեփական ձեռքերով պատրաստված քանդակները: Ջեյմսը զարմանալի քանդակներ է ստեղծում հին ձայնապնակներից, որոնք վաղուց արդեն դուրս են եկել գործածությունից: Ջեյմսն իր ստեղծագործություններում պատկերում է հայտնի մարդկանց, քաղաքներ ու կենդանիներ: Մենք այս հոդվածում առանձնացրել ենք նրա առավել հաջող ստեղծագործությունները: