Բաբախանյանն ավարտեց գործը ծափողջյուններով լի մութ դահլիճում


11:27 , 26 հունիս, 2014

Արմեն Բաբախանյանը սկսեց նվագել, մեկ էլ հանկարծ ամբողջ դահլիճի լույսերն անջատվեցին, ոչ ոք տեղից չշարժվեց․ երաժշտությունը շարունակվում էր, հետո լույսերը միացան ու նորից անջատվեցին: Բաբախանյանն ավարտեց գործը ծափողջյուններով լի մութ դահլիճում: Բեմ դուրս եկավ Վահագն Հայրապետյանը, դահլիճն էլ, հասկանալով, որ լույսի վրա հույս դնել չի կարելի, մի քանի վայրկյանում բեմը ողողեց բջջայինների լապտերների լույսով: