11:08 , 26 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Հանրապետության տարածքում՝ հունիսի 26-ին շրջանների զգալի մասում, 28-30-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝ հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 28-30-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
