10:45 , 26 հունիս, 2014
Մի քանի արվեստագետներ հնարավորություն են ստացել դիտելու «Ինքնասպանի գրառումներ» բալետային առաջին ալտերնատիվ փսիխոդրամայի փորձերը: Նրանք իրենց հիացմունքն են հայտնել ինչպես բեմի ձևավորման նորարար մոտեցումների, այնպես էլ խորեոգրաֆիայի առանձնահատկությունների ու լուսային լուծումների վերբերյալ: Նրանք, ովքեր դիտել են փորձը, իրենց տեսակետն են հայտնել՝ նշելով, որ մեծ պրեմիերային սպասվում է ամենամեծ անակնկալը: