10:42 , 26 հունիս, 2014
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթն ամսվա վերջին պատրաստ կլինի: ՀՀ-ի, ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է որոշեն՝ երբ և որտեղ այն կստորագրվի:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկինի խոսքով, ստորագրման ենթակա փաստաթղթերն արդեն տպագրվում են: Չորս նախագահները պետք է համաձայնեցնեն իրենց օրակարգը և ժամանակ գտնեն ստորագրելու համար, գրում է «Հայկական ժամանակ»-ը։