10:44 , 26 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, որն այցով ժամանել է Վաշինգտոն, առաջարկել է Իրանից դուրս բերել բոլոր միջուկային նյութերը, ինչպես որ ամբողջ քիմիական զենքը դուրս բերվեց Սիրիայից: Նա հայտարարել է, որ այդ կերպ կարելի է լուծել Իսլամական Հանրապետության միջուկային հիմնախնդիրը, որին Իսրայելը շարունակում է կասկածել զանգվածային բնաջնջնման զենք ստեղծելու մտադրության մեջ:
Սակայն, ինչպես նշում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, Պերեսի առաջարկը ուտոպիական բնույթ է կրում եւ, ավելի շուտ, կոչված է հաստատելու նրա անհանգստությունը Թեհրանի միջուկային հավակնությունների կապակցությամբ: Համաձայնագիրը, որն այժմ մշակվում է Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բանակցություններում, նման միջոցներ չի նախատեսում: Իսրայելի նախագահին հանգստացնելու համար Օբաման նրան հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները չի վերացնի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը համապարփակ բնույթ չկրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ