Դուբայի լողափերում հայտնվել են լողացող բազմոց-սայլակներ


10:04 , 26 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի մի քանի ծովափերում հայտնվել են լողացող բազմոց-սայլակներ, որոնք նախատեսված են տարեցների և հաշմանդամների համար: Այժմ բազմոցների քանակը 15-ն է, սակայն իշխանությունները մտադիր են ավելացնել դրանց քանակը:

Մասնավորապես, ինչպես նշում է «Emirates News» կայքը, թոշակառուները և հաշմանդամները սայլակներից կարող են օգվել միանգամայն անվճար: Սայլակները շատ հեշտ է օգտագործել ինքնուրույն, այնուամենայնիվ, լողափերում համապատասխան մասնագետները պատրաստ են բացատրել բազմոց-սայլակի գործածման ձևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ