Ուժեղ քամին Երևանում տանիքներ է պոկել


09:32 , 26 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 25-ին՝ ժամը 22.39-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Երևանի Հ. Բաբաջանյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը (12 քմ):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ