ԵԽԽՎ-ն նոր բանաձև կընդունի` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ


09:37 , 26 հունիս, 2014

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նոր բանաձև կընդունի կապված Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման հետ: Այս բանաձևի հեղինակը իռլանդացի խորհրդարանական Ն.Մակնամարան է, ում խոսքերով հունիսի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` ԵԽԽՎ ամբիոնից երկրում մարդու իրավունքերի վերաբերյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: