«Հրապարակ». ՊՆ-ն գաղտնի է պահում, թե որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների ընտանիքներին ընթացիկ տարում


09:00 , 26 հունիս, 2014

«ՊՆ-ն գաղտնի է պահում, թե ընթացիկ տարում որքան գումար է հատկացվել բանակում զոհված զինծառայողների և բանակի սպաների մահվան կապակցությամբ: Նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ դա գաղտնիք է: Այդ տվյալները գաղտնազերծելով՝ պարզ կդառնա, թե կես տարվա ընթացքում բանակում ինչքան զոհ է եղել: 
Նշենք, որ նախարարությունը յուրաքանչյուր զոհված զինվորի ընտանիքին 2 միլիոնից ավելի դրամ է հատկացնում: Ըստ Արծրուն Հովհաննիսյանի, սպաների և շարքայինների դեպքում հատկացվող գումարի չափի էական տարբերություն չկա: 200 հազարից մինչև 1 միլիոն էլ զորամասն է գումար փոխանցում, բայց դա ոչ թե պաշտոնապես, այլ ընդամենը որպես բարոյական փոխհատուցում: Իսկ գումարի չափը պայմանավորված է մահվան հանգամանքներով ու պատճառներով: Ինքնասպանություն գործելու կամ դեպքն այդպես որակվելու դեպքերում գումար չի փոխանցվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։