«Հրապարակ». Գանձել է մի քանի գյուղերի 136 բաժանորդների էլեկտրաէներգիայի վարձավճարներն ու յուրացրել


08:18 , 26 հունիս, 2014

«Արմավիրի մարզի Վանանդ գյուղի փոստային բաժանմունքի պետը ապրիլ-մայիս ամիսներին գանձել է Վանանդ, Արտամետ, Արևադաշտ և Տալվորիկ գյուղերի թվով 136 բաժանորդների էլեկտրաէներգիայի վարձավճարներն ու յուրացրել: Հավաքագրված գումարը կազմում է 1 միլիոն դրամ:

Երեկ ոստիկանությունից տեղեկացանք, որ այս յուրացումն անհետևանք չի մնացել, Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։