00:50 , 26 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը:
Խոյ
Ճանապարհին շատ խոչընդոտների եք հանդիպում, բայց կարողանում եք դրանք հաղթահարել, ու եթե զուսպ լինեք, ապա կկարողանաք պահպանել նաև ձեր կենսական սկզբուքների նկատմամբ հավատարմությունը: Նոր գործերը կարող են հարված հասցնել ձեր ֆինանսական դրությանը, սակայն պրակտիկ, արտադրական գործունեությունը զգալի արդյունքների կհանգեցնի: Մի մտեք վեճերի մեջ, որովհետև հաղթելու շանսեր գրեթե չունեք: Օրվա երկրորդ կեսին ստիպված կլինեք ավելի շատ կենտրոնանալ կենցաղային բնույթի հարցերի լուծման վրա:
Ցուլ
Անգամ մանր խնդիրները ու հաշվարկները կարող են կապված լինել ձեր ապագայի հետ, դրա համար էլ հավասարակշռություն ու հանգստություն պահպանեք դրանց անդրադառնալիս: Հանդիպման գնալիս խիստ ուշադրություն հատկացրեք արտաքին տեսքին: Մի կողմ թողեք ոսկերչական ճշգրտություն պահանջող հարցերի լուծումը, որոնք կարող են ձեզանից շատ ժամանակ ու ջանքեր խլել: Հնարավոր է առողջության վատթարացում ու ներքին լարվածության աճ, որը պայմանավորված կլինի բազում հարցերի լուծման անհրաժեշտության հետ:
Երկվորյակ
Շփվողականությունը ու հեշտությամբ կոնտակտի մեջ մտնելու կարողությունը ձեզ լավ ծառայություն են մատուցում: Գործնական նախաձեռնողականությունը անհրաժեշտ է ցուցադրել չափավոր կերպով: Եթե խիստ համառ լինեք, ձեզ համար լուրջ անախորժություններ կստեղծեք: Լուրջ ֆինանսական կորուստներ չեն սպասվում: Հանդես մի եկեք առաջարկներով կամ մի ընդունեք որոշումներ, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն: Դա հավասարապես վերաբերում է ոչ միայն գործնական, այլև անձնական ոլորտին:
Խեցգետին
Փորձեք կյանքի կոչել ձեր վաղեմի մտքերը: Դուք հնարավորություն ունեք հաղթանակներ տոնել, որոնք լուրջ փոփոխությունների կհանգեցնեն: Դուք լի եք էներգիայով ու հակված եք կատարել անսպասելի քայլեր: Դա զարմացնում է շրջապատին, բայց շատերն են ուզում ձեր օրինակին հետևել: Պատրաստ եղեք ընդունել առաջնորդի պատվանդանը, համախմբել մարդկանց ու տանել նրանց նոր ձեռքբերումների: Օրը հարմար է հարազատների հետշփվելու, անկեղծ զրույցներ վարելու ու նոր հարաբերությունները սկիզբ դնելու համար:
Առյուծ
Դժվարություններից խուսափելու լավագույն եղանակը ձեր ակտիվությունը որոշակիորեն նվազեցնելու մեջ է: Եթե ձեր ուսերին չափից դուրս գործ ու հանձնարարություն վերցնեք, ապա ոչ մեկը մինչև վերջ չեք հասցնի կատարել: Մի փորձեք գրավել այն մարդկանց ուշադրությունը, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը, հավասարպես մի փորձեք առաջնորդ ձևանալ բոլորովին ոչ բարենպաստ հանգամանքներում: Ժամանակ ու էներգիա մի ծախսեք վեճերի մեջ մտնելով. ժամանակի ընթացքում արդարությունը ակնհայտ կդառնա:
Կույս
Սա լավագույն օրը չէ աշխատանքին ինքնամոռաց տրվելու համար, լավ կլիներ այն ամբողջությամբ նվիրեք անձնական գործերի կարգավորմանը կամ կենցաղին: Կոմերցիոն գործունեությունը հազիվ թե հաջող լինի, գործարքները սպասվածից քիչ արդյունք կբերեն: Ուշադիր եղեք մտերիմների ցանկություններին ու նրանց ակնկալիքներին, որովհետև կարող եք անտեղի վիրավորել թանկագին մարդու: Անակնկալներ կարող են մատուցել երեխաները, մի խնայեք ժամանակ ու ջանք նրանց բավականություն պարգևելու համար, անգամ եթե գերհոգնեք օրվա վերջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ