Լոռու մարզում վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է


23:57 , 25 հունիս, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mercedes մակնիշի 26 US 693 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ից 55 տարեկան մի տղամարդու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ