Պետք է տուգանք սահմանել Եհովայի վկաների՝ հանրային տարածքներում քարոզ կատարելու համար


23:21 , 25 հունիս, 2014

Ասյօր «Եհովայի վկաները» Սասունցի Դավթի արձանին հարող տարածքում, իրենց բուկլետներն էին դրել ու քարոզ էին կատարում:
Բացի հանրային այդպիսի ակցիաներից, նրանք տուն տուն են բարձրանում ու քարոզ են անում:

Կոչ եմ անում բոլորին անտեսել նրանց, երբեք խոսքի մի բռնվեք նրանց հետ, երբ գալիս են ձեր բնակարաններ ուղղակի դիմեք իրավապահ մարմիններին: Օերնքով նրանք իրավունք ունեն քարոզելու միայն իրենց կցված սրահներում, իսկ ես չեմ կարծում, որ հանրային տարածքները, կամ մեր բնակարանները նրանց են կցված, ուստի ոստիկաններին խնդրում եմ միջոցներ ձեռնարկել այդպիսի երևույթների դեմ ու վարչական տուգանքներ նշանակել: