22:30 , 25 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Պալմա դե Մայորկայի գերագույն դատարանը որոշում է կայացրել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի քրոջը՝ արքայադուստր Քրիստինային մեղադրանք ներկայացնել հարկերից խուսափելու և փողերի լվացման գործով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ BBC-ին հղումով, դատավորը նաև որոշել է ուժի մեջ թողնել Քրիստինայի ամուսնու՝ Պալմա դե Մայորկայի դուքս Ինյակի Ուրդանգարինի հանդեպ ներկայացված մեղադրանքը: Նրան մեղադրում են ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական ուեցվածքը ծախսելու, փաստաթղթերի կեղծման և խարդախությունների մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ