«Ասոցացման համաձայնագրի շուրջ ՌԴ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի կոնսուլտացիաները տեղի կունենան հուլիսի 11-ին». Բառոզու


22:24 , 25 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ էկոնոմիկայի և առևտրի նախարարների մակարդակով Ռուսաստանի, Եվրամիության և Ուկրաինայի եռակողմ կոնսուլտացիաները կանցկացվեն հուլիսի 11-ին Բրյուսելում: Դա հավաստել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն:

«Ասոցացման մասին համաձայնագրի իրագործման շուրջ եռակողմ հանդիպումը տեղի կունենա առևտրի հարցերով եվրակոմիսար Կարել դե Գուխտի նախագահությամբ»,-նշել է Բառոզուն:

Ռուսական կողմից այդ բանակցություններին հրավիրված է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ուկրաինական կողմից՝ Էկոնոմիկայի նախարար Պավել Շերեմետան:

«Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ Եվրամիության հետ մերձենալու համար»,- Բառոզուն հերթական անգամ կրկնել է Եվրահանձնաժողովի դիրքորոշումը:

Ուկրաինան Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի կնքման գործընթացը կավարտի հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում այդ համաձայնագրի տնտեսական բլոկի ստորագրմամբ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: