Մեսսիի գեղեցիկ դուբլը


21:30 , 25 հունիս, 2014

F խմբի Արգենտինա-Նիգերիա հանդիպման առաջին խաղակեսը բավականին հետաքիքիր ստացվեց. արդեն 4-րդ րոպեին խաղի հաշիվը 1:1 էր:
Առաջին խաղակեսի վերջում Լիոնել Մեսսին խփեց այս խաղում իր երկրորդ գնդակը՝ չորս գնդակով հավասարվելով առաջնության ռմբարկու բրազիլացի Նեյմարին:
Եթե Նիգերիայի հավաքականը պարտվի, տեսականորեն միավորներով նրան կարող է հավասարվել ու փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել Իրանի հավաքականը՝ Բոսնիա-Հերցեգովինայի ընտրանուն հաղթելու դեպքում:
Սակայն՝ ընդամենը տեսականորեն, որովհետև առաջին կեսից հետո իրանցիները նվազագույն հաշվով զիջում են Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին: