18:32 , 25 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանացի նկարիչ Թոմաս Հանտերի «Մտրակով մարդը» կտավն արժանացել է դիմանկարների 2014թ. բրիտանական մրցանակի՝ հայտնում է The Telegraph-ը:
Դիմանկարն ստեղծելիս Հանտերի համար որպես բնորդ է ծառայել Կարել անունով իսկական անօթևանը, որը գումար է վաստակում մեքենաներ լվանալով: Նկարիչը նրան հանդիպել էր Ֆրանկֆուրտում՝ Շտադել թանգարան հաճախելիս:
Նկարիչը հիացել էր նրա ու հին վարպետների կտավներում պատկերված մարդկանց արտաքին նմանությամբ:
Այս մրցանակը շնորհվում է արդեն 25-րդ անգամ: Այս տարի մրցանակային ֆոնդը կազմել է 30 հազար ֆունտ ստերլինգ: