18:26 , 25 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Նարինե Դովլաթյանը վերջերս չի երևում էկրաններին, միջոցառումների ժամանակ, ուստի երկրպագուներն արդեն սկսել են անհանգստանալ. նրանց հետաքրքիր է՝ որտեղ է այժմ երգչուհին և ինչով է զբաղված: Life.panorama.am-ի հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ ինքն այժմ հաճախում է պարի պարապմունքների, մարզասրահ, և փորձում է առողջ ապրելակերպ վարելուն զուգընթաց՝ պարային հմտությունները յուրացնել՝ մասնագիտությանը ծառայեցնելու համար: