Արաբական Միացյալ Էմիրայությունները աշխարհում հինգ միլիոն մարդու կապահովի խմելու ջրով


18:14 , 25 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրայությունների (ԱՄԷ) վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ ալ Մաքթումը հայտարարել է, որ իր երկիրը ամբողջ աշխարհում հինգ միլիոն մարդու մաքուր խմելու ջրով ապահովելու բարեգործական նախաձեռնություն է սկսում:

Այդ մասին հունիսի 25-ին հաղորդել է «Ալ Իմարաթ ալ Յաում» տեղական պարբերականը:

Այդ նպատակով ԱՄԷ-ն կֆինանսավորի հորատանցքերի բացումը եւ պոմպերի տեղադրումը, ինչպես նաեւ կարիքավոր շրջաններին ջրամաքրման սարքավորումների մատակարարումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ