18:02 , 25 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների կատարած հանցագործությունների մասին Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հայտարարությունները և ներկայացրած փաստերը վերաբերում են այն ժամանակ կատարված կամ չկատարված գործողություններին, որոնց վաղեմության ժամկետները լրացել են: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Եթե ծանոթանաք նրա ներկայացրած փաստերին, այդ պայմաններում կգաք մի կարևոր եզրակացության, որ անկախ նրանից նման բաներ եղել են, թե՝ ոչ, մեծ մասը կատարել է այն ժամանակում, որն այսօր արդեն վաղեմության մեջ չէ, և սուբյեկտը եթե փորձի իրավական տեսակետից հարցին մոտենալ, նման հայտարարություն չի անի»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ