16:00 , 25 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Մինչեւ այս տարվա վերջը կստեղծվեն ՀԱՊԿ-ի ավիացիոն ուժեր, ինչպես նաեւ կազմակերպությունում կձեւավորվեն կիբեռսպառնալիքների դեմ պայքարի հատուկ գործողությունների ուժեր: Այդ մասին հունիսի 25-ին «ԲԵԼՏԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք հասկացանք, որ ՀԱՊԿ-ում ձեւավորված ուժերի համար հարկավոր են գործողության անցկացման վայրեր դրանց փոխադրման միջոցներ: Ուստի ես նպատակահարմար եմ համարում ստեղծել ՀԱՊԿ-ի հավաքական ավիացիոն ուժեր… Կարծում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կավարտենք դրանց ձեւավորումը»,-ասել է Բորդյուժան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ