15:00 , 25 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Հունիսի 25-ին, ժամը 09.28-ին «Քանաքեռ ՀԷԿ»-ի հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 21-ին «Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում նկատված դին հայտնաբերվել է Հրազդանի կիրճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Երևան ՀԷԿ»-ի ջրամբարի պատվարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (մոտ 50 տ.) դի և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: