Շանթ Հարությունյանը հորդորեց ընկերներին զիջումների չգնալ արժանապատվության հաշվին. բացարկ հայտնեցին ողջ դատարանին


14:01 , 25 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով դատաքննությանը վերջինս դիմելով մյուս ամբաստանյալներին՝ կոչ արեց դատարանում որևէ զիջման չգնալ արժանապատվության հաշվին:

Դատարանի հարցին, թե արդյո՞ք ինքնաբացարկ չի հայտնում, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ես ինքնաբացարկ հայտնեմ կնշանակի, որ հույս ունեմ՝ մեկ ուրիշը արդար կլինի: Տղե՛րք, դուք ազատ եք: Կարող եք ասել՝ մլիցուն խփել ենք, լավ ենք արել, հիմա էլ ներողություն ենք խնդրում, ինչ ուզում եք արեք, բայց ոչ արժանապատվության հաշվին, լավ սկսել եք ձեր կյանքը, ուզում եմ՝ մինչև վերջ էլ տենց ապրեք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ