Արտասահման գնացած հայրենակիցներիս` եկեք մեկին դուք խփեք, մենք դրանից հետո 10-ին կխփենք


13:22 , 25 հունիս, 2014

Հերթական հեգնական մեկնաբանությունն եմ ստացել արտասահման գնացած հայրենակցից` «արա դե ստից խոսալով չի, եթե ուզում եք մի բան ըլնի, դրանց պտի գնդակահարեք...»: Ուրեմն կրկին ուզում եմ հիշեցնել մեր «քամուց քշված» հայրենակիցներին` եկեք մեկին դուք խփեք, մենք դրանից հետո 10-ին կխփենք...Նույնը վերաբերում է սահմանի վրա զոհված զինվորի մասին տեղեկության տակ «գնացեք, խփեք, վառեք, 50 հատ թուրք սպանեք, գրավեք...» գրողներին: Կյանքում չեմ հարգել ու չեմ հարգի մարդու, ով ուրիշին առաջարկում է անել մի բան, ինչը ինքը չի կարող, չի ուզում կամ չի համարձակվի անել, իսկ եթե անող է, ապա կանի, ոչ թե այդ մասին հրապարակավ կհայտարարի!!!