12:59 , 25 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Չան Չոն Նամը պաշտոնանկ է արվել: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական կենտրոնական ռադիոյին:
Հստակեցվում է, որ նրա պաշտոնում նշանակվել է գլխավոր շտաբի նախկին պետ Հեն Յոն Չհոլը:
Չհոլը գլխավոր շտաբի պետ էր նշանակվել 2012-ի հուլիսին, սակայն 2013-ի մայիսին հեռացվել: Այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել էր Չան Չոն Նամը:
Պաշտոնանկության պատճառները չեն հաղորդվում: Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը սիրում է անսպասելի կադրային վերադասավորումներ, որոնք օգնում են նրան երկրի ղեկավարությանը պահել լարվածության մեջ և միաժամանակ ծառայում են նրա անձնական իշխանության ամրապնդմանը: