12:47 , 25 հունիս, 2014Lragir.am-ը գրում է.
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մետրոյում մի քանի պայթյուն է հնչել, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Ինքնաշեն ռումբերը պայթել են մետրոյի 4 կայարաններում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում ու հյուսիսում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները: Արդյունքում 2 մարդ է տուժել:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա ոչ ոք դեռ չի վերցրել: