12:28 , 25 հունիս, 2014
ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Ուրուգվայի հավաքականի խաղացող Լուիս Սուարեսի և իտալացի պաշտպան Ջորջո Կիելինիի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ, որը գրանցվել էր երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպման ժամանակ:
Բանն այն է, որ Սուարեսը կծել է իտալացի ֆուտբոլիստին:
Ավելի վաղ Սուարեսը որակազրկվել էր տասը խաղով` Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար: ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Սուարեսը այս անգամ կորակազրկվի 2 տարով:
Փաստորեն, կծելը Սուարեսի բնավորության գիծն է կամ նրա տարօրինակ հակումը: