Չինաստանի արևելքում ջրհեղեղից տուժել է ավելի քան 700 հազար մարդ. ԶԼՄ-ներ


12:22 , 25 հունիս, 2014

kitai-navodnenia1in.am-ը գրում է.

Չինաստանի արևելյան Չժեցզյան մարզում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղից 702 հազար մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Գետերում և ջրամբարներում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը հանգեցրել է 33.87 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեղեղման, հաղորդվում է 460 գլուխ եղջերավոր անասունի սատկելու մասին: Շուրջ 90 ձեռնարկություններ ստիպված են եղել դադարեցնել արտադրական գործունեությունը:

Տարերային աղետը վնաս է հասցրել ճանապարհներին, ամբարտակներին և կապի գծերին, մարզի մի քանի նահանգներում խաթարված է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ջրհեղեղի հասցրած վնասը իշխանությունները գնահատում են 187.7 մլն յուան (30.1 մլն դոլար):

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին տարածաշրջանում սպասվում են մինչև 300 մմ տեղումներ: