11:48 , 25 հունիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ստեփանակերտի օդակայանից թռիչքներ են իրականացնում փոքր երկտեղանոց օդանավեր: Արցախի երկնքում թռիչքներ կատարելու հնարավորությունից օգտվում են նաև զբոսաշրջիկները: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է օդանավը սավառնում Ստեփանակերտի և Շուշիի, բնության գեղատեսիլ վայրերի վրայով: Ադրբեջանական մամուլն արդեն վայնասուն է բարձրացրել այս առիթով՝ նշելով, որ Ստեփանակերտի օդակայանը փաստացի գործում է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ