11:00 , 25 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Հունիսի 25-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: