Մենք բոլորս էլ ուզում ենք ապրել ավելի լավ Երևանում, իրական, այլ ոչ թե թղթի վրա


10:40 , 25 հունիս, 2014

Որպես ՀՀ քաղաքացի և Երևանի բնակիչ՝ ուզում եմ անդրադառնալ 24.06.2014թ-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում տեղի ունեցածին: Այն, որ մերժվեց կոճակային մեծամասնություն չկազմող խմբակցության անդամի նախագիծը, դա այդքան էլ զարմանալի չէ: Զարմանալի է այն հանգամանքը, որ չբերվեց և ոչ մի ծանրակշիռ պատճառ նախագծի ոչ ակտուալ կամ ոչ նպատակային լինելու վերաբերյալ: Ոմանք ժամանակին ասում էին, թե ավելի լավ Երևան ենք կառուցելու, Երևանում ամեն ինչ ավելի լավ է լինելու: Ցավալի է, բայց փաստ, որ այն նախագծերը, որոնք պետք է ծառայեն ի շահ և ի բարօրություն մեր Երևանի՝ ուղղակիորեն մերժվում են, քանզի չեն հանդիսացել Երևանու ավագանու կոճակային մեծամասնություն կազմող խմբակցության պայծառ միտքը: ՄԵՆՔ բոլորս էլ ուզում ենք ապրել ավելի լավ Երևանում, իրական, այլ ոչ թե թղթի վրա: Այդ իսկ պատճառով գոնե ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչները պետք է պաշտպանեն այդ նույն ժողովրդի շահերը, գործեն թափանցիկ և օրենքի սահմանում, օրինակ ծառայելով հանրության համար:Նրանք պետք է լինեն մեր ժողովրդի կողքին, լինեն աջակից և օգնական, այլ ոչ թե Երևանի ավագանու անդամ Նատալիա Լափաուրիի պես քննադատեն և վարկաբեկեն իրենց գործընկերներին՝ տեղյակ չլինելով անգամ, թե ինչ հանրօգուտ գործունեություն է ծավալում այն մարդը, ում հասցեին հնչում են նմանատիպ քննադատական խոսքեր:
Եկել է ժամանակը, որ մենք բոլորս դառնանք մեկ հավաքական ուժ և պայքարենք հանուն մեր երկրի վաղվա բարեկեցիկ օրվա համար` անկախ քաղաքական հայացքներից:

«ՄԵՆՔ» ազգային հայրենասիրական 
երիտասարդական շարժման փոխնախագահ
Ռաֆայել Պողոսյան