10:36 , 25 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Բոստոնի RR Auction աճուրդի տունը հոլիվուդյան կինոարդյունաբերությանը նվիրված առցանց աճուրդում վաճառքի է հանել լեգենդար ամերիկացի դերասան և երգիչ Ֆրենկ Սինատրայի առաջին վարորդական իրավունքը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այդ իրավունքը Սինատրային իր հայրենի քաղաք Հոբոկենի իշխանությունները հանձնել էին 1934 թվականին, երբ նա 19 տարեկան էր:
Դեղնած թղթի վրա տպված է պատանու անունը և դրված է նրա ստորագրությունը: Փաստաթղթում նաև նշված է Սինատրայի բնակության հասցեն և նրա հասակի, քաշի, մազերի և աչքերի գույնի մասին տվյալներ: Այդ ժամանակ վարորդական իրավունքի վկայականում լուսանկարներ չկային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ