Պորոշենկոն չի բացառում կրակի դադարեցման ռեժիմի վաղաժամկետ չեղյալ հայտարարումը


09:40 , 25 հունիս, 2014

37714271in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը չի բացառել, որ Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման ռեժիմը կարող է վաղաժամկետ չեղյալ հայտարարվել: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամլո ծառայությանը:

«Երկրի ղեկավարը չի բացառում, որ կրակի դադարեցման ռեժիմը կարող է վաղաժամկետ չեղյալ հայտարարվել՝ նկատի ունենալով սահմանի մշտական խախտումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ աշխարհազորայինները խփել են Ուկրաինայի օդուժի ուղղաթիռին՝ ի հեճուկս Դոնեցկում կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու խոստումներին: