Աշխարհում մոտ 60 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում


00:58 , 25 հունիս, 2014

14531121in.am-ը գրում է.

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած նոր փաստաթղթում նշվում է, որ աշխարհում 6-11 տարեկան 58 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

Կազմակերպությունում ուշադրություն են դարձնում այն փաստին, որ այդ ոլորտում բարելավումները հնարավոր են դպրոցական կրթությունն անվճար դարձնելու, ավելի ադեկվատ ուսուցողական ծրագրեր սահմանելու, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին օգնություն հատկացնելու հաշվին:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կարծիքով` պետությունը պետք է ապահովի յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը: