22:53 , 24 հունիս, 2014Այսօր հայ քաղաքակիրթ մշակույթը իր ամենավառ արտահայտությամբ դուրս էր եկել բարբարոսության դեմ, սերն ու հարգանքը՝ բիրտ ուժի, իսկ քաղաքացին՝ կաշվեպատ ստրուկի դեմ։ Հռչակավոր դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին ոստիկանները թույլ չտվեցին մտնել Աֆրիյանների ակումբի բակ, որտեղ ընդամենը մեկ օր առաջ ազատ հավաքներ էին եղել, նրան նույնիսկ թույլ չտվեցին շրջել տարածքում, ինչը հանրապետության խայտառակությունն է։ Մեկ օլիգարխի զավթածը «պաշտպանում» էին նույնիսկ այն մարդկանցից, ովքեր ամբողջ աշխարհում բարձր են պահում հայի պատիվը։ Ու համերգի ժամանակ, երբ Համասյանը նստեց փողոցում դրված դաշնամուրի առջև, այդ «իրավապահների» լռության ներքո քանդվում էր հանրապետական նշանակության հուշարձանը․․․ Աշխարհահռչակ երաժիշտն իր խոսքն ասաց թե՛ երաժշտությամբ, թե՛ բառերով․ «Մեր պատմությունը պետք է պարզապես հարգել ու սիրել այն, ինչ մարդիկ արել են մեզնից երկու դար առաջ»։ ․․․ Եվ թող այս ամենից հետո շենքի քանդման ջատագովները գնան «հասարակության դեմ»։ BRAVO, Տիգրան, դու իսկական հայրենասեր ես։