22:56 , 24 հունիս, 2014
Replik.am-ը գրում է.
Ինչպես արդեն նշել էինք, անհայտ անձը ֆրանսիական Գրենոբոլի հիվանդանոցից գողացել է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի հիվանդության պատմությունը և ցանկանում է այն վաճառել 50 հազար եվրոյի դիմաց: Տեղեկությունը տարածվելուց հետո՝ Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով լրագրողներին չհրապարակել այդ պատմությունը:
Լրագրողները, բարեբախտաբար մի կողմ են դրել իրենց մասնագիտական հետաքրքրությունը և շահերը, միավորվել են և որոշել ոչ միայն չգնել ու չհրապարակել Շումիի հիվանդության պատմությունը, այլ նաև օգնել իրավապահ մարմիններին գտնել չարագործին: Հարկ է նշել, որ գողացվել է ոչ թե ամբողջ պատմությունը, այլ դրա միայն առաջին 2 էջերը: