Աշխարհառռչակ դաշնակահարին արգելեցին նվագել Աֆրիկյանների տան մոտ


18:41 , 24 հունիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանին այսօր ոստիկաններն արգելեցին համերգ տալ Աֆրիկյանների տան բակում: Համասյանը նվագեց Աֆրիկյանների շենքի հարակից տարածքում: Ոստիկանները նրան արգելեցին նաև պարզապես մուտք գործել շենքի տարածք:

Տիգրան Համասյանը լրագրողների հարցին ի պատասխան հույս հայտնեց, թե պատմամշակութային հուշարձան համարվող այս շինությունը կպահպանվի: «Հավատում եմ, բայց համոզված չեմ»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում