Պորոշենկոն ԵԽԽՎ-ին իր եվրոպական ուղերձը կհրապարակի հունիսի 26-ին


18:29 , 24 հունիս, 2014

1012808967 (копия)1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին ուղղված իր եվրոպական ուղերձը կհրապարակի հինգշաբթի օրը: Այս մասին հայտնում է Ria Novost-ն՝ հղում անելով Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դանիլ Լուբկիվսկուն:

Նա նաև ասել է, որ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինն այսօր մեկնել է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ անվտանգության հարցերով ամենամյա ամփոփիչ նիստի ժամանակ կներկայացնի խաղաղ ծրագրի տարրերը:

Լուբկիվսկին հայտնել է, որ չորեքշաբթի օրը Կլիմկինն Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի ժամանակ կներկայացնի Պորոշենկոյի խաղաղ ծրագիրը: