15:16 , 24 հունիս, 2014
1in.am -ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը գովեստի խոսքեր է հասցեագրել Գերմանիայի հավաքականին: Կրուիֆի կարծիքով` Յոահիմ Լյովի սաները տպավորիչ խաղ են ցուցադրում, չնայած այն փաստին, որ խմբային փուլի երկրորդ տուրում չկարողացան առավելության հասնել Գանայի ընտրանու նկատմամբ` խաղն ավարտելով ոչ-ոքի:
«Գերմանիայի հավաքականը ավելի շատ է գերիշխում մրցակցների նկատմամբ, քան մյուս թիմերը: Բացի այդ, գերմանացի ֆուտբոլիստները սառնասրտություն են պահպանում իրենց բոլոր գործողություններում»,- AS-ը մեջբերում է Կրուիֆի խոսքերը:
Հիշեցնենք` «Մունդիալ-2014»-ի շրջանակներում անցկացրած երկու հանդիպումների արդյուքնում թիմն իր ակտիվում 4 միավոր է գրանցել: