Կիևում գիշերն այրվել են բարիկադրները


13:06 , 24 հունիս, 2014

640x4211in.am-ը գրում է.

Կիևում գիշերը անհայտ անձինք այրել են քաղաքի կենտրոնում մեքենաների անվանդողերից կառուցված բարիկադները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Կիևում Ուկրաինայի պետծառայության գլխավոր վարչությանը:

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մասին տեղեկություն է ստացվել գիշերվա ժամը 3-ին: Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ջոկատներ:

Հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չեն եղել: Այս պահին իրավապահները փորձում են պարզել հրդեհի պատճառները: