12:36 , 24 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը, հավանաբար, միտումնավոր թաքցնում է իր առողջական վիճակին վերաբերող տեղեկատվությունը:
«Նա գտել է իր բժշկական պատմությունը գաղտնի պահելու միջոցը՝ երկյուղ կրելով, որ կզրկվի նախագահ դառնալու շանսերից, եթե նման տվյալները հրապարակվեն»,- իր «Քլինթոններն ընդդեմ Օբամայի. տոհմական թշնամություն» նոր գրքում նշում Է գրող Էդվարդ Քլայնը, որից մի քանի Էջ հրապարակել Է Drudge Report ռեսուրսը:
«Նրա նկատմամբ անհրաժեշտ է մշտական հսկողություն սահմանել մնացած ամբողջ կյանքի ընթացքում»,- հայտարարել են բժիշկներն ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնին այն բանից առաջ, երբ կնոջը դուրս են գրել հիվանդանոցից, որտեղ նա հայտնվել Էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով՝ Քլայնի գրքից հրապարակված Էջերի համաձայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ