Գյումրի գետն աղբատար է դարձել. ո՞վ է մեղավոր


12:29 , 24 հունիս, 2014

Գյումրի գետն աղբատար է դարձել. ո՞վ է մեղավորArmnewsTV.am-ը գրում է.

Գյումրի գետակը մինչև քաղաքից դուրս գալն իսկական աղբատարի է վերածվում: Քաղաքապետարանը փորձում է գոնե հունը մաքրել: Տարածքի բնակիչների կարծիքով` մաքրման այսպիսի աշխատանքներն անօգուտ են: Տարիներով աղբն այնքան է կուտակվել, որ իրենց տներն է լցվում:

Բնակկոմունալ բաժնի աշխատակիցը հավատացնում է` հատկացված 1 մլն դրամով անում են առավելագույնը. կաշխատեն այնքան, մինչև ջուրը գետով հոսելու տեղ ունենա: Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով` սանմաքրումը լիարժեք չի կատարվում նաև ապօրինի կառուցապատումների պատճառով, տեխնիկան չեն կարողանում մոտեցնել ափերին: Առանց տեխնիկայի, բահերով եւ ձկնորսական ցանցով գետը աղբից մաքրելու գործին շուտով նաև բնակիչները կմիանան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ