19:28 , 7 օգոստոս, 2012Գեթ մեկ համբուր բաժանումից
Դու չտվի՛ր...
Դու չտվի՛ր,
Մի գուցե և դու վախեցար,
Կամ էլ չուզիր` չհասկացար......
Գեթ մեկ համբույր բաժանումից
Իմ շուրթերը լու՜ռ տենչանցին,
Իմ հայացքը քեզ ասում էր`
Դե՛, սիրելի՛ս, ինձ համբուրի՛ր`
Դու չտվի՛ր.....
Մի գուցե և դու վախեցա՛ր
Այդ համբույրից բաժանումի.......
Թանձր մշուշ պատեց հոգուս......
Երկու խոշոր, թաց արցունքներ
Դանակի պես հատին այտերս,
Խելացնոր մի խենթ ժպիտ
Դառնախռով դեմքս կծեծ`
Տարօրինակ խավար պատեց...
Երկու փխրուն, շփոթված սիրտ`
Երկու փոշոտ, խոնավ անկյուն
Ուր մոլորված վիշտը անհուն
Մոլագարի նման կիզում ու
Իր բույնն էր ասես հյուսում...
Գեթ մեկ համբույր բաժանումից
Սպասեցի՛, դու` չտվի՛ր,
Մի գուցե և դու վախեցար, կամ`
Զսպեցիր ցանկությունդ`
Բաժանումից փոքր-ինչ առաջ.
Մի գուցե և մտածեցիր, թե
Չե՛մ ընդունի այդ համբույրդ,
Այդ ալիքը անզսպումի ու հուզմունքի.....
Սակայն փոխարենը համբույրիդ`
Քո բառերը ու հարցերը,
Պատասխաններն ու խոսքերը
Չարչարելով քրքրում էին,
Կտրատում էին սրտիս լարերն, իսկ
Հոգուս մեջ` կաթիլ-կաթիլ
Ավելացնում էին միայն մաղձ,
Խանդ ու վրեժ.........
Անջատումից տառապում էին
Երկու սրտեր ու արտասվում էին
Երկու զույգ խամրած աչքեր.
Համառորեն չքացել էին այն արցունքներն,
Որոնք որպես դեղ բաժանումի`
Վայրկյանները պիտ մորմոքեին.
Չքացել էին քո բերանից այն
Խոսքերը սիրուն, որոնք ասում էիր սիրելիիդ,
Նուրբ բերանումդ լլկվել էր քո հյութեղ լեզուն,
Որն հյուսում էր հուզաթաթավ
Բազում խոհեր` կյանքի՛, սիրո՛....
Մռայվել էր նույնիսկ հայացքդ անօգնական,
Կորել էր փա՜յլը աչքերիդ` խեհեմական....
Սրտաճմլիկ բաժանումից ու
Դառնաշունչ քո մտքերից ցայտող
Խոսքերը պա՛ղ, դառնագի՛ն,
Ասես տվին իմ սպասած
Սպասումների՛ ու հույսերի՛
Կործանարար պատասխանը`
Պատասխա՛նը Վերջակետի....
Գութ տանջանքը բաժանումի զօրավոր էր.
Թույլ չտվեց, որ մեկ համբույր,
Գեթ մեկ համբույր ինձ նվիրեիր...
Կամա՜ց-կամա՜ց թեն արքերդ
Խորտակվում էին անմխիթար արցունքներիդ բույլերի մեջ,
Նրանք օգնություն էին աղերսում
Օտարացող սիրուց ասես...
Ցուրտ, ահավոր ու խենթացնող վայրկյաներ էին.
Մենք խոսում էինք, հակասում էինք,
Զայրանում նորից լռում էինք...
Դու ծխում էիր ծխախոտը քո պաղ ձեռքի,
Ասես ցավը ու կարոտը անջատումի`
Դողդողացող շրթունքներդ ծխացնում էին....
Ծու՛խ, լռությու՛ն, սիրուց սառչող սրտե՛ր խոցուն.
Ո՛չ խոսում էինք, ո՛չ արտասվում,
Չկար ո՛չ հարց, ո՛չ պատասխան,
Մենք դողու՛մ էինք, բայց չէի՛նք մրսում,
Ու դողում էինք բարկությունից և զայրույթից,
Հանկարծակի բաժանումից`
Վիրավորանք տածող պահից....
Ինձ թվում էր նախանձեցին մեր այդ սիրուն.
Խռովարար րոպեները նեխվածի պես
Լկտիաբար բամբասեցին, դե` ամենուր....
Մեզ լրտեսեց թե՛ լուսինը,
Թե՛ գիշերը, պաղ երկինքը,
Թե՛ մթնշաղն ու չարիքը`
Բամբասեցի՛ն, լրտեսեցի՛ն լկիտաբար
Թեժ օրե՛րն ու րոպենե՛րը խռովարար ու
Հաղթելով հասան կետին`
ՎԵՐՋՆԱԿԵՏԻ՛Ն,
Վերջնակետին անջատումի անդառնալի...
Արցունքներս սառույցի պես
Լուռ սառչեցին աչքերիս մեջ,
Հեղեղելով ցավ ու կարոտ`
Նվաղում էր հոգիս անվերջ...
Ես ուզում էի վերջին անգամ,
Վերջին անգամ վզովդ փարվեի`
Զգայի շունչդ, սրտիդ զարկը վերջին անգամ,
Բայց` զսպեցի,
Ու ինձ զսպեց մի ՄԵԾ ԵՐԿՅՈՒՂ, որը
Խրվեց մարմնիս մեջ, սպիացա՛վ ու դարձավ ցա՛վ.
Ես քարացա՛, շատ վախեցա՛ ու
Ոչ մի խոսք քեզ ասելու ես չգտա` արձանացա՛.
Ես հասկացա.
Պիտի թակեմ մենակության դուռը նորից,
Նորից արցու՛նք ու աղերսա՛նք,
Թշվառ երազա՛նք ու կեղծ բերկրա՛նք,
Նորից դժբախտ, ծանր օրեր`
Առանց հույսի՛ ու առանց սե՛ր...
Ես վեր թռա նստածս տեղից ու ասացի`
Հաջո՛ղ իմ սեր.............բայց
Խոստացիր, որ թեկուզ հեռվից
Ինձ կսիրե՛ս ու կհիշե՛ս, որ
Համբույրներ` թեկու՛զ հեռվից
Մեկ ժպիտովդ ի՛նձ կուղարկես........
Մեկ վայրկյան էլ, ու հասկացա`
Ա՛խ....դու չէիր կարող ու չէիր լսում
Իմ այս խոսքերն, որովհետև
Մենախոսում էին իմ մտքերն....
Հա՛.........մի բան էլ, որ ես տեսա
Հենց այդ պահին` վերջին անգամ
Տեսա ծուխը ալիքաձև`
Շատ բարալիկ ու կապուտակ, որը
Շուրթերիցդ դուրս էր գալիս`
Ստանալով հեգնո՛ղ նազանք,
Այ քեզ զարմանք.....
Խորաթափանց քեզ նայեցի.
Հասկացրի, դե՛, սիրելիս
Գեթ մեկ համբույր ի՛նձ նվիրիր`
Գեթ մեկ համբույր ԲԱԺԱՆՈՒՄԻ....
Իսկ այդպես էլ չհասկացավ իմ սիրելին.....
Տառապեցինք ամեն պահը անջատումի.
Բայց մի բեկոր իմ ժպիտից
Որպես դրոշմ նրան թողի, սակայն
Լոկ փշուր քո համբույրից
Որպես նմուշ իմ շուրթերին`
Դու այդպես էլ այն չթողի՛ր....
Գեթ մեկ համբույր բաժանումից,
Գեթ մեկ համբույր անջատումից,
Գեթ մեկ համբույր հենց այն սիրուց,
Որն օրերը կերտին սիրով` դու չտվի՛ր....
Որովհետև, միգուցե և դու վախեցար,
Կամ էլ` չուզի՛ր, չհասկացա՛ր....
Գեթ մեկ համբուր բաժանումից
Իմ շուրթերը լու՛ռ տենչացին,
Իմ աչիկներն այդքան սիրուն
Աղերսեցին գեթ մեկ համբույր
Բաժանումից հանկարծակի,
Բայց` չտվի՛ր....
Ինձ թվում էր, որ դու նստած`
Լուռ ու թախծոտ, մելամաղձոտ,
Ծխացնում էիր ո՛չ թե միայն
Ծխախոտդ մոխրակարոտ,
Այլ ծխացնում էիր մեր սե՛րը,
Բաժանու՛մն ու վայրկյաննե՛րը,
Ծխացնում ու մոխրացնում էիր
Քո շուրթերով սիրակարոտ.....
Ոչինչ անել մենք չէինք կարող....
Պիտ բաժանվեինք ու հեռանայինք մենք իրարից
Ու հեռացանք անվերադարձ` առանց հույսի......
Թեպետ շուրթերս չստացան
Գեթ մեկ համբույր քո շուրթերից,
Սակայն սերը անվանեցին`
ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՃԱԿԱՏԱԳԻՐ ու
Այս խոսքերն անհրապույր
Իբրև ՄԵԾ ԳԻՆ, իբրև համբույր`
Լուռ շութերիս հավերժվեցին`
Առա՛նց համի ու առա՛նց բույր......