11:24 , 24 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արձագանքել է ոստիկանության և ցուցարարների միջև երեկվա բախումներին։
«Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետևաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ