Ռազմական անօդաչուների շուկան 2022թ. կհասնի մինչև 82 մլրդ դոլարի՝ ի հաշիվ Ռուսաստանի և Չինաստանի


11:16 , 24 հունիս, 2014

1261353881in.am-ը գրում է.

Ռազմական անօդաչուների շուկան 2022թ. կարող է հասնել մինչև 82 մլրդ դոլարի՝ գրում է The Guardian-ը՝ հղում անելով IHS Jane’s-ի ավագ վերլուծաբանի տրամադրած տվյալներին: Թերթը նշում է, որ դա տեղի կունենա Ռուսաստանի և Չինաստանի հաշվին, մինչդեռ ԱՄՆ-ը նվազեցնում է այդպիսի սարքերի գնման տեմպերը:

Վերջին 10 տարվա ընթացքում անօդաչուների շուկան ծաղկեց Վաշինգտոնի «ռազմական ախորժակի» շնորհիվ՝ ասվում է հոդվածում: Այժմ իրավիճակը փոխվել է, և անօդաչու արտադրողները սկսում են գործընկերներ փնտրել այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ի հակառակորդների մեջ:

Անօդաչուների համաշխարհային շուկայի առաջատարներն են՝ ամերիկյան Northrop Grumman-ը, Boeing-ը, General Atomics-ը և Lockheed Martin-ը՝ հիշեցնում է պարբերականը: Ըստ տեղեկությունների՝ այդ ընկերությունները ներկայումս ակտիվորեն փնտրում են օտարերկրացի գործընկերների:

Նշվում է, որ շուկայի առավել մեծ աճ կապահովի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, առաջին հերթին՝ Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան: Բացի դրանից՝ IHS Jane’s-ի վերլուծաբանի խոսքով՝ Մոսկվան և Պեկինը կարող են զգալի գումարներ ներդնել անօդաչուների արտադրության ոլորտում հետազոտությունների և մշակումների համար: